Եգիպտոսի նախագահ Հոսնի Մուբարաքն իր ընտանիքի հետ մեկնել է Կահիրեից, սակայն շարունակում է մնալ Եգիպտոսում, հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը`հղում կատարելով Al-Arabiya հեռուստաալիքին:
Ավելի վաղ հեռուստաալիքը հաղորդել էր այն մասին, որ Մուբարաքը լքել է Եգիպտոսը:
«Ալ Ջազիրա» հեռուստաալիք` հղում կատարելով իր աղբյուրներին, հաղորդում է, որ Մուբարաքն այս պահին գտնվում է Շարմ-Էլ-Շեյխում:
Միևնույն ժամանակ, Կահիրեում և Ալեքսանդրիայում շարունակվում են հակակառավարական ցույցերը: Եգիպտացիները շարունակում են պահանջել Մուբարաքի հրաժարականը: