Ինտերնետում կրկին Մոսկվայի Մանեժնայա հրապարակում հավաքվելու կոչեր են հայտնվել: Արմատական տրամադրված երիտասարդությունը կոչ է անում փետրվարի 11-ի երեկոյան հավաքվել «Օխոտնի ռյադ» մետրոյի կայարանի հարևանությամբ և շարժշվել դեպի Մանեժնայա հրապարակ: Մոսկվայի իրավապահ մարմինները մտադիր են միջոցներ ձեռնարկել` զանգվածային ցույցը կանխելու համար:
Ոստիկանությունն աշխատելու է խստացված ռեժիմով: Բացի Մանեժնայա հրապարակից, վերահսկվելու են նաև մետրոյի կայարանները, հաղորդում են ռուսական ԶԼՄ-ները:
Հիշեցնենք, որ 2010թ. դեկտեմբերի 11-ին Մանեժնայա հրապարակում բազմակահազարոց ցույց էր կազմակերպվել, որը հետագայում վերաճել էր ոստիկանության հետ բախումների: Տասնյակ մարդիկ բերման էին ենթարկվել:
Ցույցի մասնակիցները հնչեցնում էին ազգայնամլական կարգախոսներ` «Ռուսաստանը ռուսների համար, Մոսկվան` մոսկվացիների», «Մոսկվայում տերը ռուսն է», «Առաջ Ռուսաստան, մենք քեզ հետ ենք»: