Նորզելանդական Rock FM ռադիոկայանն առաջարկել է իր ունկնդիրներին մասնակցել «Քեզ կին շահիր» մրցույթին, հաղորդում է News.com.au-ն:
Մրցույթի հաղթողը հնարավորություն կստանա մեկնել Ուկրաինա և իր համար կին ընտրել արտասահմանցիների հետ ամուսնանալու նպատակով ծանոթությունների գործակալություն դիմում ներկայացրած աղջիկներից: Բացի դրանից, հաղթանակ տարած տղամարդուն կվճարեն Ուկրաինայում 12 օր բնակվելու համար, ինչպես նաև ճանապարհային ծախսերը:
Rock FM-ի մտահղացումը կանանց իրավունքները պաշտպանող դիվանագետների և ակտիվիստների դժգոհությանն է արժանացել: Նոր Զելանդիայի խորհրդարանի պատգամավոր Սյու Բրեդֆորդը հայտարարել է, որ ռադիոկայանը փորձում է այնպիսի արժեքների վրա փող աշխատել, ինչպիսիք են սերն ու ընտանիքը: