Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Դիկ Ադվոկատը հայտարարել է, որ Եվրո-2012-ի շրջանակներում կայանալիք Հայաստանի հետ խաղում ռուսատսանյան թիմի կազմը կտարբերվի օրերս Իրանի հետ հանդես եկած կազմից:
Նշենք, որ իրանցիների հետ ընկերական հանդիպումից առաջ Ադվոկատը նշել էր, որ Իրանի դեմ հանդես կգա նույն կազմը, որը հետագայում կժամանի Հայաստան:
Советский спорт-ի թղթակցի այն հարցին, թե արդյոք նա պատրաստ է կրկնել իր խոսքերը, Ադվոկատը նշել է, «Ո՛չ, որովհետև որոշ ֆուտբոլիստներ որոշակի հանգամանքներով պայմանավորված չեն հայտնվել հիմնական կազմում: Երբ հայտարարվի Հայաստանի հետ խաղի կազմը, դուք ամեն ինչ ինքերդ կտեսնեք: Իսկ որոշ ֆուտբոլիստներին էլ անհրաժեշտ է մարզավիճակը բարելավել ոչ միայն հավաքականի կազմում, այլ նաև ակումբներում»:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի հավաքականը Իրանի հետ խաղի ընթացքում վերջին րոպեին մեկ գոլ բաղ թողեց: Գոլի հեղինակ դարձավ Մուհամեդ Խալաթբարին: Հայաստանն էլ ընկերական խաղում զիջեց Վրաստանին` 1:2 հաշվով: