Արտասահմանում մարդիկ հաճախ են Բելառուսին հավելյալ հնարավորություններ վերագրում կամ շփոթում են անունը:
Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը Խերսոն կատարած աշխատանքային այցի ժամանակ անսպասելի հայտարարություն է արել:
Մամուլի ասուլիսի ժամանակ նախագահը, բնութագրելով «Պալադա» գործարան կատարած այցելությունից ստացած իր տպավորությունները, իր հիացմունքն է արտահայտել առ այն, որ գործարանը կարողացել է Բելառուսի համար կառուցվելիք դոկի համար հայտարարված բարդ մրցույթում տենդերի հաղթող դառնալ: Սակայն Յանուկովիչը վրիպել է, քանի որ ավելի վաղ նշվում էր, որ «Պալադան» դոկ է կառուցում Բուլղարիայի համար:
Ոչ շատ վաղ անցյալում հայտնի դերասան Արմեն Ջիգարխանյանը նմանատիպ սխալ էր թույլ տվել bbcrussian.com-ի ընթերցողների հարցերին պատասխանելիս:
Մեջբերենք մի հատված այդ հարցազրույցից`
BBC- Մինսկի բնակիչ Դմիտրին նույնպես հետևում է ձեր ամեն մի բառին և նա ձեզ հարցնում է, թե ինչու եք շնորհավորել Լուկաշենկոյին վերընտրվելու կապակցությամբ:
Արմեն Ջիգարխանյան- Որովհետև բոլոր ԶԼՄ-ները հաղորդեցին, որ Լուկաշենկոն ստացել է ընտրողների ձայների 89%-ը, և վերջ: Իսկ ես սիրում եմ Մոլդա… դե… Լիտվան: