Թեհրանում ցուցարարների և ոստիկանության բախումների հետևանքով զոհվել է առնվազն մեկ մարդ, կան տասնյակ վիրավորներ, ավելի քան 200 մարդ ձերբակալվել է, միկրոբլոգերում գրում են ականատեսները:
Աշխատանքային օրվա ավարտից հետո ցուցարարների թիվը զգալի ավելացել է: Տասնյակ հազարավոր մարդիկ հավաքվել են քաղաքի երկու հիմնական հրապարակներում` Ազադիում ու Էնքելաբում:
Նրանք վանկարկում են հակակառավարական կարգախոսներ, պահանջում ազատել բոլոր քաղբանտարկյալներին և ժողովրդավարական դարձնել ռեժիմը: Որոշ փողոցներում հայտնվել են բարիկադներ, որոնց հետևում մարդիկ թաքնվում են ոստիկաններից: Վերջիններս մարդկանց ցրելու համար օգտագործում են արցունքաբեր գազ, ռետինե փամփուշտներ և մահակներ:
Բացի Թեհրանից, զանգվածային ցույցեր անցնում են նաև Իրանի այլ քաղաքներում: