Մոսկվայի մետրոյում այս գիշեր երկու հայ ուսանող է մահացել:
Փետրվարի 13-ի ուշ երեկոյան` ժամը 23:30-ի սահմաններում, Մոսկվայի «Կիևսկայա» կայանում` գծերի վրա, գտել են 19-ամյա ուսանողի դի: Մոտ 10 րոպե անց «Կունցևսկայա» և «Պիոներսկայա» կայարանների միջև հայտնաբերել են ևս մեկ ուսանողի դի:
Ինչպես հայտնում է Life News-ը, մահացածները` ազգությամբ հայ Իվան Միկիրտումովն ու Վիկտոր Վարդանյանը, սովորել են Մոսկվայի տարբեր բուհերում, սակայն նրանց միավորում էր մեկ հոբբի. նրանք հաճախ էին զբաղվում գնացքից կախվելով ու նման կերպ երթևեկելով: Երեկ նրանք հերթական անգամ որոշել էին սուպերմեն խաղալ:
Այս անգամ տղաները թռել էին գնացքների վրա, որպեսզի այդ կերպ հասնեն մինչև հաջորդ կայարան:
Վիկտոր Վարդանյան, Իվան Միկիրտումով
Վիկտոր Վարդանյանը մահացել է գլխին հասցված հուժկու հարվածից, որի հետևանքով կոտրվել է նրա գանգը, իսկ Իվան Միկիրտումովը ջարդել է պարանոցը: