Ակտիվ շփումներ են ընթանում ԲՀԿ-ի և Տիգրան Կարապետիչի ղեկավարած` Ժողովրդական կուսակցության միջև, տեղեկություններ է հաղորդում «Ժամանակ» օրաթերթը:
Բացի այն, որ վերոնշյալ կուսակցությունների ղեկավարների օգնականները պարբերաբար հանդիպում են միմյանց կուսակցությունների գրասենյակներում, մեր տեղեկություններով` Գագիկ Ծառուկյանն ու Տիգրան Կարապետյանը նույնպես հանդիպում և ներքաղաքական տարբեր հարցեր են քննարկում: Եթե հիշենք, որ այս երկու գործիչներն էլ մշտապես գտնվել են շփման մեջ, և անգամ մի շրջան կար, երբ «Մուլտի գրուպը» «ԱԼՄ» հեռուստաընկերության հիմնական հովանավոր- գովազդատուն էր, պարզ է դառնում, որ ընտրությունների նախաշեմին Ծառուկյան-Կարապետյան տանդեմը դառնում է բավական ռեալ: