«Շախտյորի» մինչև 16 տարեկան ֆուտբոլիստների թիմը երեկ ընկերական հանդիպում է անցկացրել իտալական «Ռոմայի» իր տարեկիցների հետ:
Երկու թիմերի հիմնական կազմերն այսօր Հռոմում պայքարելու են Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակիչ խաղում, իսկ այդ խաղից մեկ օր առաջ «Շախտյորի» պատանիները 4:1 հաշվով վստահ հաղթանակ տարան իտալացիների նկատմամբ:
Նշենք, որ «Շախտյորի» կազմում հանդես էր գալիս հայազգի Արթուր Միրոնյանը, ով դարձավ իր թիմի առաջին գոլի հեղինակը:
Վաղը «Շախտյորի» պատանի ֆուտբոլիստներն ուժերը կչափեն հռոմական մեկ այլ ակումբի` «Լացիոյի» պատանեկան թիմի դեմ: