Վլադիմիր Պուտինին «կանգնեցնելու» լավագույն տարբերակը միջազգային բանկերում նրա հաշիվները սառեցնելն է, կարծում է ընդդիմադիր գործիչ, հանրահայտ շախմատիստ Գարրի Կասպարովը:
«Երբ եվրոպական առաջնորդները հարցնում են` ինչ կարելի է անել այդ անվերահսկելի մարդուն վերահսկելու համար, ես պատասխանում են` Պուտինը հաշիվներ ունի արևմտյան բանկերոմ: Այդ հաշիվների շնորհիվ ռուսաստանցի օլիգարխներն ընկերություններ և ֆուտբոլային ակումբներ են գնում Եվրոպայում: Եվրոպան կարող է պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի վարչապետի հաշիվների նկատմամբ և դրանով իսկ մեսիջ ուղղել ողջ Ռուսաստանին»,- Թբիլիսիում իր դասախոսության ժամանակ ասել է Կասպարովը:
«Պուտինն այն մարդը չէ, ով պետք է հայտնվի «Times» ամսագրի շապիկին: Երբ ես նայում եմ Պուտինի ռեժիմին, աշխարհաքաղաքական մարտահրավերներ եմ տեսնում: Այդ մարդն իր գոյությամբ նշան է ուղարկում այլ բռնապետերին այն մասին, որ ագրեսիան կարող է հաղթանակ բերել»,- Կասպարովի խոսքերն է փոխանցում Georgia Online-ը: