Փետրվարի 15-ին, ժամը 16.25-ին ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի գերեզմանատան տարածքում «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և «կախվել» ձորը:
Ժամը 17.55-ին փրկարարների ուժերով` քարշակման միջոցով, ճանապարհի երթևեկելի հատված է դուրս բերվել Լոռու մարզի Դարպաս գյուղի բնակիչ, Լ.Գալստյանին պատկանող «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան: Զոհեր և վիրավորներ չկան: