Home / Հայաստան / Հայաստանում մի քանի ավտոճանապարհներ շարունակում են փակ մնալ

Հայաստանում մի քանի ավտոճանապարհներ շարունակում են փակ մնալ

Փետրվարի 17-ին ժամը 08.00-ի դրությամբ ՀՀ ավտոճանապարհներն անցանելի են, բացառությանբ Սյունիքի մարզի Սիսիան-Երևան ավտոճանապարհի 34-րդ կիլոմետրի, Գեղարքունիքի մարզի Մադինա և Վերին Գետաշեն միջհամայնքային ավտոճանապարհի և Շիրակի մարզի Բերդաշեն և Զարիշատ միջհամայնքային ավտոճանապարհի: Այս ճանապարհները փակ են տեղացած ձյան պատճառով: Այս մասին հաղորդում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը: