«Հայկական ժամանակ» օրաթերթի տեղեկություններով ՀՀ դատախազության կոլեգիայի վերջին` փետրվարի 11-ի նիստում ՀՀ զինվորական դատախազ և գլխավոր դատախազի տեղակալ Գևորգ Կոստանյանը կեսից բարձրացել է և դուրս եկել դահլիճից, գնացել իր գործերով:
Կոստանյանը դա արել է ի հեճուկս Աղվան Հովսեփյանի , քանի որ մինչ այդ փորձել է ժեստով ՀՀ գլխավոր դատախազից թույլտվություն ստանալ: Վերջինս աչքերով հասկացրել է, որ թույլտվություն չի տալիս, դե , Գևորգ Կոստանյանն էլ վեր է կացել և դահլիճից դուրս եկել:
Հիշեցնենք, որ մամուլի հրապարակումների համաձայն, հունվարի սկզբին զինդատախազի պաշտոնը զբաղեցնելուց հետո Կոստանյանը մի քանի անգամ ընդհարվել է Աղվան Հովսեփյանի հետ: Մասնավորապես, հունվարի 25-ին «Հրապարակ» օրաթերթը գրել էր, որ Կոստանյանը նշանակվելուց հետո մտել է գլխավոր դատախազի կաբինետ, հեռախոսը զնգացել է, դատախազն առաջարկել է նրան դուրս գալ ընդունարան, հեռախոսը թողնել այնտեղ, նոր մտնել: Կոստանյանը դուրս է եկել ու այլևս չի վերադարձել: