ՀՀ նախագահ, Ազգային անվտանգության խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրավիրել է Ազգային անվտանգության խորհրդի նիստ:
Նիստում քննության են առնվել ներկա և հնարավոր մարտահրավերներին դիմակայելու համակարգային կարողությունները, դրանց ամրապնդման ուղղությամբ իրականացվող քայլերի արդյունավետության բարձրացման հարցեր, հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը: