Զանգվածային բողոքի ակցիաների արդյունքում վերջերս հրաժարական տված Եգիպտոսի նախագահ Հոսնի Մուբարաքի հարսն ու թոռնուհին ներկայումս բնակվում են Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնում: Այս մասին հաղորդում է լոնդոնյան The Evening Standard պարբերականը` հղում կատարելով Հոսնի Մուբարաքի որդի Ղամալի և նրա կնոջ Հադիգիի բրիտանացի ընկերներին:
Պարբերականի տվյալների համաձայն` Ղամալի կինը և նրանց դուստր Ֆարիդան ներկայումս գտնվում են Լոնդոնում:
Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություն էր շրջանառվում այն մասին, որ Հոսնի Մուբարաքի ընտանիքի անդամները զանվածային հակակառավարական ցույցերի ժամանակ մեկնել էին Լոնդոն: