«Քուրդիստան» կոմիտեն մտադիր է մարտի 8-ին հանրահավաք անցկացնել Երևանում:
Կոմիտեն հանրահավաքի մասին իրազեկում էր ներկայացրել քաղաքապետարան փետրվարի 17-ին, որը երեկ ի գիտություն է ընդունվել լիազոր ներկայացուցչի կողմից:
Հանրահավաքը կայանալու է մարտի 8-ին, ժամը 12.00-ին Ստ.Շահումյանի անվան հրապարակում: