Փետրվարի 18-ին կեսգիշերից 10 րոպե առաջ Հայաստանում տեղի է ունեցել երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում էր Մասիս քաղաքից 6 կմ դեպի հյուսիս-արևմուտք:
ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկությունների համաձայն, երկրաշարժի ուժգնությունը եղել է 4 բալ, մագնիտուդը` 2.8: Երկրաշարժը գրանցվել է նաև Երևանում: