Թունիսի մայրաքաղաք Թունիսում իսլամիստական շարժումների ներկայացուցիչները փորձել են այրել «կարմիր լապտերների փողոցը», որը մեծ ճանաչում էր ձեռք բերել զբոսաշրջիկների և տեղաբնակների շրջանում: Ոստիկանությանը և զինված ուժերին հաջողվել է կասեցնել իսլամիստների գործողությունները:
Ավելի վաղ` փետրվարի 18-ին, իսլամիստները ցույցեր են իրականացրել, նրանք պահանջում էին փակել հասարակաց տները:
Նշենք, որ պաշտոնանկ արված նախագահ Զին էլ Աբիդին Բեն Ալիի օրոք Թունիսը արաբական աշխարհի ամենաաշխարհիկ երկրներից էր: Այստեղ գործում էր բազմակնության արգելքը: