Home / Հայաստան / Հայկական ակումբը հաղթանակով է սկսում պայքարը Թուրքմենստանի նախագահի գավաթում

Հայկական ակումբը հաղթանակով է սկսում պայքարը Թուրքմենստանի նախագահի գավաթում

Կապանի «Գանձասարն» այսօր իր առաջին խաղն անցկացրեց Թուրքմենստանում մեկնարկած Նախագահի գավաթում, որին հայաստանյան ակումբը մասնակցում է արդեն 4-րդ տարին անընդմեջ: «Գանձասարն» ընդգրկված է A խմբում` Թուրքմենստանի փոխչեմպիոն «Ալթին Ասիրի», ռուսաստանյան «Անժիի» և Իրանի առաջնության երկրորդ դիվիզիոնի «Օհաբ Գոնբադ» ակումբների երիտասարդական կազմերի հետ:

Բացման խաղում «Գանձասարը» խաղաց «Ալթին Ասիրի» հետ, որը նախորդ մրցաշարի հաղթողն է: Անցյալ տարի թուրքմենական ակումբը հաղթել էր կապանցիներին 3:0 հաշվով, սակայն այս անգամ հայաստանյան ակումբն ավելի ուժեղ գտնվեց՝ պարտության մատնելով մրցակցին 1:0 հաշվով:

Միակ գնդակը խփել է «Գանձասարի» նորեկ Նորայր Գրիգորյանը, ով 51-րդ րոպեին անկյունայինի խաղարկումից հետո գլխի հարվածով գրավել է «Ալթինի Ասիրի» դարպասը:

«Անժիի» և «Օհաբ Գանբադի» երիտասարդական կազմերը ոչ-ոքի են խաղացել, ինչը հնարավորություն է տվել «Գանձասարին» միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը: