Իրանում վերսկսվել են հակակառավարական ցույցերը. ցուցարարները դուրս են եկել երկրի մի քանի քաղաքների փողոցներ, հաղորդում է «Ալ Ջազիրա» հեռուստաընկերությունը:
Թեհրանում ցուցարարները հավաքվել են Վելի-Ասր և Էնղելաբ հրապարակներում: Ցույցեր են տեղի ունեցել Շիրազում և Սպահանում:
Facebook և Twitter սոցիալական կայքերում ցուցարարների կողմից ստեղծված էջերում նշվում է, որ կրկին բախումներ են տեղի ունեցել ցուցարարների և անվտանգության ուժերի միջև: Հաղորդվում է նաև Թեհրանում մեկ ցուցարարի սպանության մասին: Կառավարության պաշտոնական ներկայացուցիչները հերքում են այս լուրերը:
IRNA-ի փոխանցմամբ`նախկին նախագահ Հաշեմի Ռաֆսանջանի դուստր Ֆազեհ Ֆեզեհ Ռաֆսանջանին ձերբակալվել է ցույցերին մասնակցելու համար: Միաժամանակ Fars լրատվական գործակալության տվյալների համաձայն, նրան արդեն ազատ են արձակել:
Սոցիալական կայքէջերում հաղորդվում է նաև ոստիկանների կողմից արցունքաբեր գազի կիրառման մասին: BBC-ի իրանական կայքի փոխանցմամբ` կրակոցների ձայներ են լսվել նաև Թեհրանի Աբաս Աբադ տարածաշրջանում: