ՀՀ ոստիկանությունն այսօր հրապարակել է ավտոմեքենաների համարանիշների ցուցակը, որոնք կվաճառվեն աճուրդից մարտի 9-ին:
Ֆիզիկական անձանց համար նախատեսված ամենաթանկ համարանիշների մեկնարկային գինը կազմում է 1 200 000 դրամ, իսկ աճուրդի ժամանակ նվազագույն հավելման չափը (քայլը)` 120 000 դրամ:
Տվյալ ցանկում ընգրկված են հետևյալ համարանիշները` 01 NV 001, 02 DD 002, 05 VV 005, 05 PD 005, 07 UD 007, 09 TL 009, 10 OT 001, 11 DT 111, 22 TT 222, 22 VT 222, 33 TS 333, 40 DD 004:
Իրավաբանական անձանց համար նախատեսված ամենաթանկ համարանիշների մեկնարկային գինը նույնպես կազմում է 1 200 000 դրամ:
Աճուրդի ընթացքում վաճառվելու են նաև ավելի էժան համարանիշներ, որոնց գինը կազմում է 600 000, 240 000 և 120 000 դրամ:
Նշենք, որ աճուրդը կայանալու է մարտի 9-ին, ժամը 10.00-ին, Ճանապարհային ոստիկանության վարչական մասի դահլիճում: Աճուրդին կարող են մասնակցել Ճանապարհային ոստիկանությունում իրենց անվամբ հաշվառված կամ սեփականության իրավունքով տրանսպորտային միջոցներ ունեցող ֆիզիկական և իրավաբանական անձինք կամ նրանց ներկայացուցիչները:
Հայտերն ընդունվում են 2011 թ. փետրվարի 22-ից մինչև 2011 թ. մարտի 7-ի ժամը 13.00-ն, ամեն օր՝ ժամը 10.00-18.00, բացի շաբաթ և կիրակի օրերից: