Մերձավոր Արևելքում և Աֆրիկայում բարձրացած հեղափոխական ալիքը կարող է տարածում գտնել նաև Եվրոպայում: Մասնավորապես, Հունաստանը պատրաստվում է ցույցի դուրս գալ խիստ տնտեսման ռեժիմի դեմ, որը կառավարությունը որդեգրել է 2010 թվականին` երկրի բյուջեի պակասուրդը և արտաքին պարտքը նվազեցնելու նպատակով:
Ենթադրվում է, որ բողոքի ակցիաների ընթացքում կարող են հետաձգվել չվերթներն ու փակվել խանութները: Բացի դրանից, լարված իրավիճակը երկրում կարող է ազդել հասարակական տրանսպորտի և անգամ հիվանդանոցների աշխատանքի վրա: