Հայաստանի պետական բյուջեի 2011 թվականի հունվար ամսվա եկամուտները կազմել են 57.1 մլրդ դրամ, իսկ ծախսերը` 36.9 մլրդ դրամ: Փաստորեն, 2011 թվականի հունվարին պետական բյուջեն կատարվել է 20.1 մլրդ դրամ հավելուրդով:
Համաձայն ՀՀ ֆինանսների նախարարության, նախորդ տարվա հունվար ամսվա համեմատ պետական բյուջեի եկամուտներն աճել են 11.6%-ով կամ շուրջ 6 մլրդ դրամով, որն ապահովվել է հարկերի, պետական տուրքերի և պարտադիր սոցիալական ապահովության վճարների 12.9% (6.1 մլրդ դրամ) աճով: Հաշվետու ժամանակահատվածում այլ եկամուտները նվազել են 2.3%‑ով, իսկ արտաքին աղբյուրներից պաշտոնական դրամաշնորհներ չեն ստացվել:
Պետական բյուջեի եկամուտների 92.9%-ը ձևավորվել է հարկային եկամուտների, պետական տուրքերի և պարտադիր սոցիալական ապահովության վճարների, 7.1%-ը` այլ եկամուտների հաշվին: