Այսօր կոալիցիան պատրաստվում է նշել նոր հուշագրի ստորագրման փաստը: Ամբողջ կոալիցիան հավաքվելու է «Օջախ» ռեստորանային համալիրում, և քեֆ-ուրախություն է լինելու` մերձեցման երեկո, գրում է «Հրապարակ» օրաթերթը:
Անհասկանալի է, թե ինչպես են նույն սեղանի շուրջ նստելու այդքան տարբեր մարդիկ, որոնք իրար պարզապես ատում են: Ասենք, Արթուր Բաղդասարյանը չի կարողանում ներել Գագիկ Ծառուկյանին, որն ամեն առիթով ասում էր` «Ես Արթուրիկ չեմ դառնա»: Ասում են` Բաղդասարյանն առիթը բաց չի թողնում իր կուսակիցների մոտ Ծառուկյանի հասցեին «քաղցր» խոսքեր ասել: Եվ ընդհանրապես` ՕԵԿ-ԲՀԿ քաշային կարգը տարբեր է, բայց փոխադարձ հակակրանքը` համարժեք: