Հայ Ազգային Կոնգրեսի երիտասարդ ակտիվիստ աղջիկներին՝ Հերմինե Մաթևոսյանին, Մարիամ Մուրադյանին, Տաթևիկ Պողպատյանին քիչ առաջ բաց են թողել ոստիկանության շենքից: Բերման ենթարկված տղաներին տեղափոխել են նարկոդիսպանսեր հետազոտման:
Այն պահին, երբ ոստիկանական մեքենան անցնում էր ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի Կենտրոնի բաժնի մոտ հավաքված ակտիվիստների կողքով, մարդիկ սկսել են բղավել «Ազատություն»:
Հիշեցնենք, որ մի քանի ժամ առաջ թռուցիկներ բաժանելու պահին բերման էին ենթարկվել ՀԱԿ ակտիվիստներ Արեգ և Սարգիս Գևորգյանները, Սահակ Մուրադյանը, Հովհաննես Քիրամիջյանը, Հերմինե Մաթևոսյանը, Մարիամ Մուրադյանը, Տաթևիկ Պողպատյանը, Սարգիս Խաչատրյանը:
Մոտ 100 մարդ հավաքվել էին ոստիկանության շենքի մոտ և սպասում էին ներսում գտնվող երիտասարդներին: