Մոտ կես ժամ առաջ Աբովյան փողոցի վրա Հայ Ազգային Կոնգրեսի թռուցիկ բաժանող երիտասարդների վրա են հարձակվել քաղաքացիական հագուստով անձինք և փորձել են խլել բաժանվող թռուցիկները: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը:
Նա նշել է, որ այնուհետև երիտասարդներին նստեցրել են մեքենաները և տարել են ոստիկանության Կենտրոնի բաժին: Մուսինյանն ասել է, որ իրենք տեղեկություն ունեն, որ ոստիկանությունում լույսերը հանգցրել են և սկսել են երիտասարդներին ծեծել:
Բերման են ենթարկվել Արեգ և Սարգիս Գևորգյանները, Սահակ Մուրադյանը, Հովհաննես Քիրամիջյանը, Հերմինե Մաթևոսյանը, Մարիամ Մուրադյանը, Տաթևիկ Պողպատյանը, Սարգիս Խաչատրյանը: