Փետրվարի 24-ին, ժամը 11.35-ին, որ Կապան քաղաքում` սողանքային գոտում, տեղի է ունեցել հողի սողք 15 մ երկարությամբ և 4 մ թեքությամբ, որի հետևանքով վնասվել է գազատար խողովակը` 7 մ երկարությամբ:
Ժամը 14.50-ին վթարը վերացվել է և գազամատակարարումը վերականգնվել է, հաղորդում է «Արտակարգ ալիք» լրատվական կենտրոնը: