«Առավոտ» օրաթերթը մանրամասներ է ներկայացնում երեկ Մոսկվայում կայացած ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի հանդիպման մանրամասներից:
Արդյոք նախագահներ Սարգսյանի և Մեդվեդևի հանդիպման ընթացքում քննարկվե՞լ է գազի սակագնի հարցը, և ինչպե՞ս է այն լուծվելու: Պատասխանելով լրագրողի այդ հարցին` ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Արմեն Արզումանյանն ասել է.
«Մենք բավարարված ենք հանդիպման արդյունքներով: Նախագահ Սարգսյանի սանկտ-պետերբուրգյան բանակցությունների ընթացքում ձեռք է բերվել պայմանավորվածություն Հայաստան մատակարարվող գազի սակագնի վերաբերյալ: 2011 թվականի ընթացքում Հայաստանի սպառողների համար գազի գինը չի աճի: Ավելին, սոցիալապես անապահով խավի համար գազի սակագինը կնվազի: ՀՀ նախագահը հանձնարարել է մշակել համապատասխան մեխանիզմներ»: