Home / Հայաստան / Հայերին և ադրբեջանցիներին կարող են մերձեցնել Վանյանը, Ջիգարխանյանը, Պետրոսյանը. կարծիք

Հայերին և ադրբեջանցիներին կարող են մերձեցնել Վանյանը, Ջիգարխանյանը, Պետրոսյանը. կարծիք

Հայ-ադրբեջանական համերաշխությունը կարող է կայանալ` շնորհիվ այնպիսի մարդկանց, ինչպիսիք են Արմեն Ջիգարխանյանը, Գեորգի Վանյանը, Վահրամ Պետրոսյանը և այլք, ովքեր, անկախ ամեն ինչից, կարող են խոստովանել, որ իրենց դուր է գալիս ինչ-որ ադրբեջանական երևույթ, կամ էլ այնպիսի արտահայտություններ անել, որոնք հայ հասարակության կողմից կընդունվեն որպես սրբապղծություն: Նման կարծիք է հայտնել Ղրիմի ադրբեջանական համայնքի նախագահ Ռահիմ Ղումբաթովը:
«Մեծ հաշվով, ադրբեջանցիները կարծում են, որ հայ հասարակության մեջ ամեն ինչ, ինչ կապված է Ադրբեջանի հետ, տհաճության զգացում է առաջացնում: Թվում է, թե Արմեն Ջիգարխանյանի կամ Վահրամ Պետրոսյանի կողմից արված հայտարարությունները պետք է միայն ուրախություն պատճառեին իսկական մտավորական հոգուն, որը այս խոսքերի մեջ վստահության մթնոլորտի ստեղծման առաջին ծիլերը կտեսներ, այն մթնոլորտի, որի բացակայության մասին խոսում է միջազգային հանրությունը»,- Ղումբաթովի խոսքերն է փոխանցում aze.az-ը:

«Երևում է` Վահրամ Պետրոսյանը խիզախ մարդ է, քանի որ նա, ամենայն հավանականությամբ, վաղօրոք գիտեր` ինչպիսի հետապնդումների է ենթարկվելու նման խոստովանությունից հետո, այդուհանդերձ, նա ասաց այն, ինչ մտածում է: Ցավալի է, որ նման թունավորումներից հետո, անգամ նրանք, ովքեր կցանկանային իրենց համակրանքն արտահայտել ադրբեջանական որևէ երույթի վերաբերյալ, երկար ժամանակով կկորցնեն այդ ցանկությունները:

Իսկ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ադրբեջանում և Հայաստանում արդեն մի ողջ սերունդ է մեծացել, որը մի հարկի տակ չի ապրել և լցված է միմյանց նկատմամբ բացասական վերաբերմունքի զգացումներով և ամենակարևորը,  շատ շուտով պետք է ղեկավարի երկու երկրները, հայերի և ադրբեջանցիների` խաղաղ պայմաններում գոյակցության հեռանկարները վերանում են խիտ մառախուղի մեջ, նշել է Ղումբաթովը:

Հիշեցնենք, որ երգահան Վահրամ Պետրոսյանը հետապնդման է ենթարկում, մասնավորապես, ԶԼՄ-ների կողմից, այն բանից հետո, երբ վերջինս խոստովանել է, որ իրեն և իր շրջապատի շատ մարդկանց դուր է գալիս ադրբեջանական երաժշտություն:

Դերասան Արմեն Ջիգարխանյանը բազմիցս արտահայտվել է երկու ազգերի համերաշխության անհրաժեշտության մասին` նշելով, որ հակամարտությունը սադրել են «անկիրթ մարդիկ, և նա, ով ներկայումս թեժացնում է հակամարտությունը հայերի և ադրբեջանցիների միջև, շահադիտական նպատակներ է հետապնդում»:

Իրավապաշտպան Գեորգի Վանյանի հասցեին հնչող քննդատության և ֆիզիկական հաշվեհարդարի սպառնալիքներ պարբերաբար հայտնվում են ԶԼՄ-ներում և համացանացում: Դրանք հիմնականում կապված են Վանյանի կողմից Հայաստանում ադրբեջանական ֆիլմերի փառատոնի անցկացման մտադրության հետ:  Ցանկացողների համար մինչ այժմ կազմակերպվում են ֆիլմերի տնային դիտումներ: