Ամերիկյան Իլինոյս նահանգի Նեփերվիլ քաղաքի բնակիչը երկուսուկես տարվա ընթացքում համացանցում նամակագրական կապի մեջ է գտնվել մի կնոջ հետ: Տղամարդը, ամենայն հավանականությամբ, վիրտուալ գեղեցկուհու հանդեպ զգացմունքներ է տածել:
Այս հանգամանքի մասին վկայում է այն փաստը, որ տղամարդը պարբերաբար տարբեր չափերի գումարներ է ուղարկել անհայտ կնոջը: Սակայն վերջին անգամ 200 հազար դոլար ուղարկելուց հետո անծանոթուհին անհետացել է, գրում է բրիտանական The Daily Mail-ը:
Սիրահարված միլիոնատերին չի զարմացրել այն փաստը, որ իր «ընկերուհին» խնդրել է իրեն փող ուղարկել մեկ Նիգերիա, մեկ Մալայզիա, մեկ Անգլիա կամ ԱՄՆ, իսկ, ի պատասխան ինչ-որ փատաթղթեր ներկայացնելու նրա պահանջներին, անծանոթուհին նրան կեղծ վարորդական իրավունքի վկայական է ուղարկել:
Ոստիկանները, որոնց դիմել է միլիոնատերն այն մտավախությամբ, որ իր ենթադրյալ ընկերուհուն գողացել են, բացատրել են սիրահարված տղամարդուն, որ այն կինը, ում հետ ինքը նամակագրական կապ էր պաշտպանում, պարզապես գոյություն չունի: Միլիոնատերը խաբեության զոհ է դարձել: