«Զրույց ազգի հետ» հաղորդման ընթացքում Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի կողմից արված հայտարարությունը սեռական փոքրամասնություններին միացնող ուկրաինական համայնքի ներկայացուցիչների հավանությանն է արժանացել:
«Ուկրաինայի գեյ-ֆորում»-ի մամլո ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որտեղ նշվում է, որ նախագահը դրականորեն է խոսել երկրի մշակութային բազմազանության մասին, որի մեջ օրգանական կերպով մտնում են նաև LGBT (լեզբուհիներ, միասեռականներ, բիսեքսուալներ, տրանսգենդեր) անդամները:
Միասեռականների կողմից անուշադրության չի մատնվել նաև Յանուկովիչի դիտարկումն այն մասին, որ ուկրաինական քաղաքներում մեծ թվով հմայիչ երիտասարդություն կա. «Երբ ես լինում եմ Խարկովում, միշտ նկատում եմ, թե ինչքան գեղեցիկ երիտասարդներ կան»,- հայտարարել է Ուկրաինայի նախագահը և որոշակի դադարից հետո, հավելել է. «Եվ աղջիկներ»:
«Ուկրաինայի գեյ-ֆորում»-ի ղեկավար Սվյատոսլավ Շերմետը նշում է, «մշակութային բազմազանության մասին նախագահի խոսքերը շատ տեղին են, քանի որ դրանք շատ ճիշտ կերպով տեղավորվում են քաղաքացիական հասարակության մասին ժամանակակից եվրոպական պատկերացումների համատեքստում, որտեղ երկրի հիմնական խնդիրը բազմակարծության սկբունքի հիման բոլոր քաղաքացիների իրավունքների ապահովումն է»: