Badoo ծանոթությունների կայքը յուրատեսակ վարկանշային աղյուսակ է կազմել, որը բացահայտում է, թե որ քաղաքների բնակիչներն են ավելի շատ հակված սիրախաղերի: Երևանը չի մտել այս ցուցակի մեջ:
Ամենաշատը համացանցում սիրախաղ են անում Աթենքի բնակիչները: Առաջին տասնյակի մեջ են մտել նաև Մոսկվան, Թունիսը, Քուվեյթը, Բեյրութը, Կիևը, Բաքուն, Թուրինը, Հռոմը և Բարին:
Փարիզեցիները 38-րդ տեղն են զբաղեցրել, լոնդոնցիները` 57-րդ, բեռլինցիները` 79-րդ, իսկ Նյու-Յորքի քաղաքացիները 89—րդ:
Վարկանշային աղյուսակում են եղել թվով 200 քաղաքներ: Հետազոտություններն անցկացվել են ավելի քան 100 մլն օգտատերերի շրջնակներում դիտարկման արդյունքում: