Վրացիների հոգևոր առաջնորդ Իլիա Երկրորդը կոչ է արել Ռուսաստանի և Վրաստանի նախագահներին բանակցություններ սկսել:
«Դիմում եմ երկու երկրների ղեկավարներին և կոչ եմ անում նրանց խոհեմություն և քաջություն ցուցաբերել` տարբեր մակարդակներով բանակցություններ սկսելու համար, որոնք կարող են հանգեցնել կուտակված խնդիրների լուծմանը», – ասված է Իլիա Երկրորդի հայտարարության մեջ:
Հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ Կովկասի չկարգավորված հակամարտությունների և խնդիրների պատճառով լարված իրավիճակը դեռևս պահպանվում է, ինչը, իր հերթին, մեծացնում է փոխադարձ անվստահության մթնոլորտը:
«Մենք պետք է բոլոր ջանքերը գործադրենք, որպեսզի թույլ չտանք բացասական գործընթացների խորացումն ու պահպանումը: Մենք պետք է անցյալից դասեր քաղենք և դեպի ապագա նայենք: Դա բխում է մեր ազգերի և երկրների շահերից»,-ասված է Պատրիարք Իլիա Երկրորդի հայտարարության մեջ: