«Աշխարհի խաղաղության» մրցանակի շնորհման համար պատասխանատու Նոբելյան կոմիտեն հաղորդել է, որ 2011 թվականի ընթացքում այս մրցանակի համար աննախադեպ մեծ թվով դիմում-հայտեր են ներկայացվել: «Աշխարհի խաղաղության» մրցանակի թեկնածուների թվում է սկանդալային համբավ ձեռք բերած WikiLeaks կայքը:
Համաձայն Նորվեգիայում կոմիտեի քարտուղար Գիր Լոնդստատդի տվյալների` փետրվարի 1-ի դրությամբ մրցանակի շնորհման համար 241 առաջարկ է եղել:
188 թեկնածուներ անհատներ են, ևս 53 դիմում ներկայացվել է կազմակերպությունների կողմից: Այս պահին սա հայցադիմումների ռեկորդային քանակություն է: «Ամեն տարի դիմումների թիվն ավելանում է»,- Լոնդստատդի խոսքերն է մեջբերում MIGnews.com-ը: