ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Ասիական զարգացման բանկի Կենտրոնական և Արևմտյան Ասիայի տարածաշրջանի տրանսպորտի և կապի բաժնի տնօրեն Հոնգ Վանգին:
Հոնգ Վանգը նշել է, որ Ասիական զարգացման բանկը պատրաստակամ է աջակցել Հայաստանի տրանսպորտային սեկտորի զարգացմանը:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են «Հյուսիս-Հարավ» ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման ընթացիկ մանրամասներ: Մասնավորապես, արծարծվել են ծրագրի կառավարման ռազմավարությանն առնչվող մի շարք հարցեր:
Տիգրան Սարգսյանը գոհունակություն է հայտնել ծրագրի նախագծման և իրականացման հարցում ԱԶԲ-ի ցուցաբերած աջակցության համար: