Home / Հայաստան / Տեր-Պետրոսյանը պատրաստվում է հերթական ընտրություններին. կարծիք

Տեր-Պետրոսյանը պատրաստվում է հերթական ընտրություններին. կարծիք

Երեկ Հայ Ազգային Կոնգրեսի հանրահավաքին մասնակցել է գրող, հրապարակախոս Մարինե Պետրոսյանը, ով նախկինում հաճախում էր ընդդիմության բոլոր հանրահավաքներին, բայց հետագայում սկսել է քննադատել Կոնգրեսի ռազմավարությունը և դադարել է այցելել հավաքներին:

Epress.am-ի հետ զրույցում նա նշել է, որ հանրահավաքից առաջ ժողովրդի մեջ նա ոգևորություն է նկատել:

«Գնացի հանրահավաքի, որ զգամ էդ ոգևորությունը, մեկ էլ, ճիշտն ասած, կարոտել էի: Նկատեցի, որ մարդիկ շատ են ու մի տեսակ շատ ջղայնացած, բայց էն տոնական տրամադրությունը չկար: Այն, ինչ կարոտել ու հիշում էի, չկար հանրահավաքին»,- ասել է Պետրոսյանը:

Հրապարակախոսը կարծիք է հայտնել, որ Հայ Ազգային Կոնգրեսը պատրաստվում է հերթական ընտրությունների:

«Իմ կարծիքով` Լևոն Տեր-Պետրոսյանը օգտագործում է հանրահավաքի մարդաշատությունը որպես խաղաքարտ Սերժ Սարգսյանի հետ համաձայնության գալու համար: Լևոնն ասում ա` «տես` էսքան մարդ կա կողքս», ու չնչին զիջումներով ուզում ա համաձայնության գալ: Սա ուղղակի ապահովում ա Լևոնի հերթական ընտրություններին վարկանիշի բարձրացումը»,- նշել է գրողը:

Նա անընդունելի է համարել ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հնչեցրած քվեարկությամբ հայտարարած 15 կետերը:

«Նորմալ մարդը կվիրավորվեր նման բանից: Կարելի էր դա ուրիշ ձևով անել, բայց այդքան մարդկանց անունից բան հայտարարել ու անունը քվեարկություն դնել` մի տեսակ վիրավորական ա: Սա վատ նախադեպ ա, եթե հետագայում էլ հարցերը նման քվեարկությամբ լուծվեն, ահավոր կլինի»,- մտահոգություն է հայտնել Մարինե Պետրոսյանը: