Home / Հայաստան / ՄԻՊ-ի թեկնածուին ոչ թե նախագահն է առաջադրում, այլ` նախագահի փեսան

ՄԻՊ-ի թեկնածուին ոչ թե նախագահն է առաջադրում, այլ` նախագահի փեսան

«Չորրորդ ինքնիշխանություն» օրաթերթն անդրադարձել է երեկ ԱԺ-ում տեղի ունեցած Մարդու իրավունքների պաշտպանի ընտրություններին: Հիշեցնենք, որ նոր պաշտպան է ընտրվել Կարեն Անդրեասյանը, ում թեկնածության կողմ են քվեարկել 83 մարդ, դեմ` 13:

Դաշնակցական Լիլիթ Գալստյանը երեկ նշել է, որ Կարեն Անդրեասյանի պարագայում չարժե խոսել փորձի և հեղինակության մասին` «դա իլյուզիայի ոլորտից է», և բոլորի համար ակնհայտ է նրա ընտրության դրդապատճառը` հավատարմությունն իշխանությանը: Գալստյանը հռետորական հարց ուներ` ներկայիս քաղաքական մեծամասնության կողմից առաջադրվող թեկնածուն ինչպես կպաշտպանի իրեն առաջադրած ուժին, եթե այն 2012 թվականին փոքրամասնության կարգավիճակում հայտնվի: Զարմանալի չէ, որ Կարեն Անդրեասյանն ինքնավստահ պատասխանեց. «Ես ՀՀԿ-ին շնորհակալ եմ, բայց պարտք չեմ»: Լրագրողների և պատգամավորների շրջանում, թերևս, չկար մեկը, ով այդ պահին չմտածեր, թե ում է պարտք Կարեն Անդրեասյանը: Նույնիսկ կատակ արեցին, թե ՄԻՊ նոր օրենքի համաձայն` թեկնածու առաջադրում է ոչ թե նախագահը, այլ փեսան: