Թուրքիայի դատարանը որոշում է կայացրել երկրում փակել Google ընկերությանը պատկանող Blogger անհատական բլոգերի ցանցը: Պատճառը թուրքական արբանյակային Digiturk հեռուստաընկերության բողոքն է, գրում է BBC-ն:
Թուրքիայում Blogger-ից օգտվում է մոտ 600,000 մարդ, որոնցից շատերը Թուրքիայի ֆուտբոլի առաջնության խաղերից հետո հեռուստատեսային կադրեր են տեղադրում իրենց բլոգերում, ինչը հնարավորություն է տալիս արտասահմանցի օգտատերերին դիտել խաղերն առանց վճարելու: Դա էլ լուրջ հարված է Digiturk-ին, պնդում են ընկերության ներկայացուցիչները:
Նշենք, որ Թուրքիայում գործող օրենքի համաձայն, դատարանի որոշման հիման վրահնարավոր է արգելել յուրաքանչյուր կայքի գործունեությունը:
Նշենք, որ 2008-ից մինչև 2010 թվականի հոկտեմբեր Թուրքիայում արգելափակված էր You Tube կայքը: