ՀՀ կենտրոնական բանկը գնալով ավելի ու ավելի մեծ ջանքեր է գործադրում դրամի արժեզրկումը կանխելու համար: Երեկ ՀՀ ֆոնդային բորսայում մեկ դոլարի փակման գինը կազմել է 367 դրամ 75 լումա, այսինքն, մոտ այնքան, որքան նախորդ օրը, գրում է «Հայկական ժամանակ»:
Սակայն մեկ դոլարի միջին կշռված գինը կազմել է 368 դրամ 28 լումա: Այսինքն, գործարքները սկսել են շատ ավելի բարձր գնով, և միայն հետո է այն նվազել: Իսկ նվազման պատճառը եղել է ԿԲ միջամտությունը, որը առկա լրացնելու համար, դատելով գործարքների ծավալից` ավելի քան 7 մլն դոլար, արտարժութային ինտերվենցիա է իրականացրել: ԿԲ-ն անհամբեր սպասում է մարտի երկրորդ կեսին, երբ ավանդաբար Հայաստան են ժամանում Իրանի քաղաքացիները` այստեղ նշելու Նովրուզը: Այդ օրերին իրանցիները հսկայական արտարժույթ են բերում, և դա որոշ ժամանակով կկանխի դրամի արժեզրկումը: Այ դրանց հետո անհայտ է, թե ինչ կլինի: Դրամի արժեզրկումը ուղղակի հանգեցնում է լրացուցիչ գնաճի: