«Առավոտ» օրաթերթի հետ զրույցում ՀՀ նախկին պետնախարար, Ռուսաստանում Հայաստանի նախկին դեսպան Գագիկ Շահբազյանն անդրադառնում է իր և Ռոբերտ Քոչարյանի հարաբերություններին.
«Նրա առաջարկը դեսպանատան միջոցով Մոսկվայում բիզնես անելու վերաբերյալ, Ղարաբաղի վերաբերյալ առաջարկները, որոնք փոխանցվել են մի միջոցով, նրա հիստերիկ արձագանքները ռուսական լրատվամիջոցներում հրապարակումներին և ոչ համարժեք պահվածքը` Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականի և հետագա ընտրությունների ընթացքում, նաև շատ ու շատ այլ բաներ:
1999 թվականի հոկտեմբերի 27-ի իրադարձություններից հետո Երևանում կայացավ Ռոբերտ Քոչարյանի հանդիպումը մի բարձրաստիճան պաշտոնյայի հետ: Եվ ես ներկա եմ եղել այդ հանդիպմանը, որի ընթացքում Ռոբերտ Քոչարյանին առաջարկվեց տեղափոխվել Մոսկվա: Եվ Ռոբերտ Քոչարյանը քննարկում էր Մոսկվա իր այցի պայմաններն ու երաշխիքներ են խնդրում, քանի որ ռուսական կողմը նման հարցերում պայմանավորվածությունները չի պահպանում` նշեց դրա օրինակները: Ինձ թվում է, որ Հայաստանի նախագահը պետք է որ հնարավորինս հեռուն ուղարկեր այն մարդկանց, ովքեր իրեն նման առաջարկ են անում, այլ ոչ թե քննարկեր պայմաններն ու երաշխիքները:
Միաժամանակ ուզում եմ նշել, որ հոկտեմբերի 27-ի իրադարձություններից հետո Հայաստանում հանդիպել եմ Ռուսաստանի և ԱՄՆ-ի բազմաթիվ պաշտոնատար անձանց հետ: Ինչպես նաև` վարչապետի հանձնարարությամբ` 1999 թվականի նոյեմբերից մինչև փետրվար բազմիցս այցելել եմ Մոսկվա, Եվրոպա և ԱՄՆ` Հայաստանի ներքաղաքական իրավիճակի հանգուցալուծման ուղիների քննարկման համար: Ահա թե ինչու Արամ Սարգսյանի կառավարության հրաժարականից հետո ինձ խորհուրդ չտվեցին վերադառնալ, և ես մնացի Ամերիկայում», – մասնավորապես, ասել է Շահբազյանը: