Այսօր ժամը 20.00-ի մոտ ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ Հաղթանակ թաղամասում, 4-րդ գյուղ, 4-րդ փողոց 26 տան ավտոտնակում կախվել է ոստիկանության պետական պահպանության միավորման ոստիկան, շարքային 33-ամյա Վոլոդյա Սարգսյանը, lragir.am-ին տեղեկացրել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը:
Նշված հասցե է ժամանել ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ քննչական խումբը` բաժնի պետ Սարգիս Մարտիրոսյանի գլխավորությամբ, դատական բժիշկը եւ դիակ տեղափոխող բրիգադը:
Ըստ հարևանների պատմածի, մի քանի ամիս առաջ Վոլոդյա Սարգսյանը հեռացել է ոստիկանության համակարգից, նրա նկատմամբ Հատուկ քննչական ծառայությունում ինչ-որ գործ է քննվում: Այդ գործի շրջանակում քննիչը նրա հանդեպ կիրառել է չբացակայելու ստորագրություն: Ոստիկանության ՔԳՎ Մալաթիայի բաժնում նյութեր են նախապատրաստվում: