Նորարար Փորձարարական արվեստի կենտրոնում (ՆՓԱԿ) կազմակերպվել է 15-րդ Այլընտրանքային Փառատոնը, համադրողն է Արփա Հակոբյանը:
Ըստ կազմակերպիչների` ցուցահանդես-փառատոնի նպատակն է ստեղծել տարածք, որտեղ արվեստագետի ինքնարտահայտման, ստեղծագործության համար համադրողի կողմից առաջ քաշված հայեցակարգի` բովանդակային կամ ձևի, տեքստի և մտքի կաշկանդումներ, սահմանափակումներ չկան:
Փառատոնը ունի հետևյալ ենթաբաժինները` կերպարվեստ, կատարողական արվեստ (թատրոն, կինո), երաժշտություն (ավանգարդ, ռոք), գրականություն, արվեստաբանություն: