Գոհար Քյալյանն այլևս Երևանի «Մխիթար Հերացու» անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր չէ, գրում է «Չորրորդ ինքնիշխանություն» օրաթերթը:
Ինչպես և տեղեկացրել էինք, այս բուհում ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Դերենիկ Դումանյանը: Վերջինս Բժիշկների վերապատրաստման ինստիտուտի տնօրենն է, միաժամանակ` Երևանի ավագանու ՀՀԿ խմբակցության ղեկավարը: Նա Գոհար Քյալյանի հին հակառակորդներից է, որին տիկին ռեկտորը մշտապես վատ է վերաբերվել` նրա մեջ մրցակից տեսնելու նախանձն այդպես էլ չհաղթահարելով: Ինչևէ: Ավելացնենք, նաև, որ ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, բացի Քյալյանից, այլ հրամաններ էլ է ստորագրել: Համաձայն նրա հրամանագրերի` «Երևան թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի» ռեկտորի պաշտոնակատար է նշանակվել Արմեն Մազմանյանը , «Երևանի պետական տնտեսագիտական համալսարանինը»` Կորյուն Աթոյանը, «Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանինը»` Հովհաննես Թոքմաջյանը, «Գավառի պետական համալսարանինը»` Ռուզան Հակոբյանը: Ռեկտորների ընտրությունները տեղի կունենան համապատասխան կարգով և սահմանված ժամկետներում: