Home / Հայաստան / Բրազիլիայի կառնավալին ավելի քան 700 հազար զբոսաշրջիկ է ժամանել

Բրազիլիայի կառնավալին ավելի քան 700 հազար զբոսաշրջիկ է ժամանել

Այսօր մեկնարկել է աշխարհի խոշորագույն տոներից մեկը` Ռիո-դե-Ժանեյրոյի կառնավալը: Sky News-ի փոխանցմամբ` քաղաքի քաղաքապետ Էդուարդ Պիասը փոխանցել է քաղաքի բանալիները կառնավալ թագավորին, ով մարմնավորում է հունական հումորի և ծաղրի աստծուն:

Բրազիլիայի գլխավոր կառնավալ մասնակցելու համար քաղաք են ժամանել ավելի քան 700 հազար զբոսաշրջիկներ:

Բրազիլիական տոնակատարությունն ավանդաբար սկսվում է զատկից 40 օր առաջ և նշանավորվում է Մեծ պասի շրջանի մեկնարկով:

Մեծ պասի ընթացքում հավատացյալները պետք է հրաժարվեն ցանկացած տիպի մարմնական հաճույքներից: Այս դիմակահանդեսն էլ յուրովի ներկայացնում է այդ հաճույքներին հրաժեշտ տալու ակտը:

Կառնավալի գլխավոր իրադարձությունը մարզադաշտում սամբայի դպրոցների շքերթն է: Այս անգամ երկու գիշերվա ընթացքում 14 կոլեկտիվներ հանդես կգան: