Մեքսիկայում ընդամենը մեկ տարվա ընթացքում մոտ 700 միասեռական զույգեր են ամուսնացել:
Ուղիղ մեկ տարի առաջ Մեքսիկայում օրենք ընդունվեց, որը թույլ է տալիս միասեռականներին ընտանիք կազմել: Մեքսիկան առաջինն է Լատինական Ամերիկայի երկրներից, որտեղ նման օրենք է սկսել գործել:
Վիճակագրական տվյալների համաձայն` 2010 թվականի մարտի 4-ից մինչ այժմ 367 թղամարդկանց զույգեր են ամուսնացել և 333` կանանց: