Մարտի 6-ին Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունում պայքարի մեջ մտավ Հայաստանի վերջին տարիների անփոփոխ չեմպիոնը՝ «Փյունիկը»:
Երևանյան ակումբը Արարատ քաղաքի «Այգ» մարզադաշտում հանդիպեց Դիլիջանի «Իմպուլսին»: Հանդիպումն անցկացվում էր Արարատում, քանի որ Դիլիջանի ստադիոնը դեռևս պատրաստ չէ առաջնությանը:
«Փյունիկը» խաղի ընթացքում առավելություն ուներ, սակայն ընդամենը մեկ գնդակ կարողացավ խփել: 45-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ երիտասարդ պաշտպան Վարազդատ Հարոյանը: Նվազագույն հաշվով հաղթանակը հնարավորություն տվեց «Փյունիկին» գլխավորել մրցաշարային աղյուսակը:
Հիշեցնենք, որ երեկ «Արարատ»-«Բանանց» հանդիպումն ավարտվել է 1:1 հաշվով, իսկ «Միկան» և «Շիրակը» 0:0 են խաղացել: 1-ին տուրի «Գանձասար»-«Ուլիս» հանդիպումը հետաձգվել է: