Իտալիայի վարչապետ Սիլվիո Բերլուսկոնին խորհուրդ է տվել Մուամար Քադաֆիին օգտվել ուղեկցորդ-ծառայության աղջիկների ծառայություններից, որոնք էլ օգնել են լիբիական առաջնորդին 2009 թվականին ստանձնել Աֆրիկական միության ղեկավարի պաշտոնը: Այս մասին հաղորդում է The Daily Telegraph-ը` հղում կատարելով արաբական «Աշ-Շարք ալ-Աուսաթ» պարբերականին:
Քադաֆիի նախկին խորհրդական Նուրի ալ-Միսմարիի խոսքով` աֆրիկական պետություններից մեկի ղեկավարը դեմ էր, որպեսզի Աֆրիկական միության առաջնորդի պաշտոնին Լիբիայի ղեկավարի թեկնածությունն առաջադրվի: Եվ քանի որ Բերլուսկոնին ծանոթ էր իրավիճակին, նա որոշել է Քադաֆիի հակառակորդի համար 2 մարմնավաճառուհի ուղարկել, որից հետո քաղաքական գործիչը փոխել է իր դիրքորոշումը և որոշել է սատարել Լիբիայի առաջնորդին:
Ալ-Միսմարին աշխատում էր Քադաֆիի հետ 35 տարի շարունակ: 2010 թվականին նա լքել է Լիբիան և ներկայումս բնակվում է Փարիզում: Նա նշել է, որ ամաչում է Քադաֆիի ռեժիմի հետ ունեցած համագործակցության համար: