«Ժառանգություն» կուսակցության պատգամավորների և շարքային քաղաքացիների նկատմամբ մարտի 3-ին ՀՀ ոստիկանական ուժերի կիրառած խոշտանգումն ու անհարգալից վերաբերմունքը լուրջ սպառնալիք է: Հայաստանի կայունության և անվտանգության, մարդու և խոսքի իրավունքի դեմ ուղղված: Նման հայտարարությամբ հանդես է եկել Եվրոպայի հայերի համագումարը:
«Սթափության կոչ ենք ուղղում ՀՀ իշխանության պատասխանատու մարմիններին, ՀՀ ԱԺ նախագահության, խորհրդարանական և արտախորհրդարանական քաղաքական ուժերին ու նաև ԱԺ անկախ պատգամավորներին` ակնկալելով, որ նրանք կստանձնեն օրենքով սահմանված իրենց պատասխանատվությունը, և Ազգային ժողովի պատգամավորի հանգամանքի դեմ կատարված այս ոտնձգությունը նախադեպ չի ծառայելու»,- ասված է Համագումարի հայտարարության մեջ: