Home / Հայաստան / Հրապարակվել է արքայազն Ուիլիամի հարսնացուի կենսագրությունը

Հրապարակվել է արքայազն Ուիլիամի հարսնացուի կենսագրությունը

Մեծ Բրիտանիայում հրապարակել են արքայազն Ուիլիամի հարսնացու Քեյթ Միդլթոնի պաշտոնական կենսագրությունը:
Ապագա հարսանեկան հանդիսությանը նվիրված www.officialroyalwedding2011.org կայքը պատմում է, թե որտեղ և երբ է ծնվել, մկրտություն ստացել Միդլթոնը, ինչ առաջադիմություն է ցուցաբերել քոլեջում և համալսարանում, ինչպես նաև այն, թե ինչպես է աշխատել իր ծնողների Party Pieces ընկերությունում:

Միդլթոնը հետաքրքրվում է թենիսով, լողով, առագաստանավային սպորտով, ինչպես նաև լուսանկարչությամբ և գեղանկարչությամբ: Կայքում հրապարակվել են նաև Միդլթոնի ընտանեկան լուսանկարները:

Ուիլիամի և Քեյթի հարսանեկան արարողությունը տեղի կունենա ապրիլի 29-ին Վեսթմինսթերյան Աբբայությունում: