ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Լատվիայի նախագահ Վալդիս Զատլերսի հրավերով, մարտի 9-ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Լատվիա:
Այցի շրջանակներում Սերժ Սարգսյանը հանդիպումներ կունենա Լատվիայի նախագահ Վալդիս Զատլերսի, խորհրդարանի խոսնակ Սոլվիտա Աբոլտինայի և վարչապետ Վալդիս Դոբրովսկու հետ:
Ռիգայում Սերժ Սարգսյանը կմասնակցի նաև հայ-լատվիական գործարար համաժողովի բացմանը, կհանդիպի Լատվիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, հայտնում են ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից: